Հայաստանը դառնում է կրիպտոարժույթների տարածաշրջանային առաջատար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ֆինանսական ոլորտի մասնագետների շրջանում գնալով խորանում է տեսակետը, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային ֆինանսական շուկայի կարևոր խաղացող։ Բանն այն է, որ տնտեսության ավանդական ոլորտներում կտրուկ և շատ արագ զարգացում դժվար է ապահովել, իսկ ահա ֆինանասական շուկայում ճիշտ քայլերի դեպքում հնարավոր է երկիր ուղղել լուրջ շրջանառություն:
Այլ կերպ ասած՝ Հայաստանը «կրիպտո Շվեյցարիայի» վերածելու հնարավորություն ունի և այն թույլ կտա մեր երկրում բացել կրիպտոարժույթների (բիթքոյնների, էթերիում ևն) փոխանակման գրասենյակներ, բորսաներ, կանխիկացման կետեր, որն իր հերթին կաշխուժացնի տնտեսության այլ ճյուղեր ու երկիր կհոսեն հարյուր միլիոնավոր դոլարներ։
Ավելին՝ նման գործունեության համար որևէ խոչընդոտ չկա նաև Արցախի համար ու մեզ փոխացնեցին, որ կրիպտոարժույթների կանխիկացմամբ, առուվաճառքով զբաղվող հայկական ընկերություններից մեկն արդեն բացել է իր մասնաճյուղն Արցախում, որը դեռևս միակն է ու կարող է դառնալ Արցախի ֆինանասական անկախության բաղկացուցիչներից մեկը։
Առհասարակ այսօր աշխարհում շատ են վերլուծություններն առ այն, որ ապագան կրիպտոարժույթներինն ու էլեկտրոնային փողերինն է, իսկ նման պրոդուկտներ արդեն իսկ ստեղծել է Չինաստանը, Ճապոնիան, Ֆեյսբուք սոցիալական ցանցը և տարբեր կորպորացիաներ ու պետություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա