Չինուհին իրեն լքած նախկին ընկերոջը մեկ տոննա սոխ է ուղարկել (տեսանյութ)
Չինաստանի բնակչուհի Ժաոն իրեն լքած նախկին ընկերոջը մեկ տոննա կարմիր սոխ է ուղարկել՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իրեն ցավ պատճառելու համար, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ տղան աղջկա հետ հարաբերությունները խզել է մեկ տարի միասին լինելուց հետո։ Ժաոն ծանր է տարել իրենց բաժանությունը, սակայն պարզելով, որ տղան առանձնապես չի սրտնեղել իրենց բաժանության փաստից, որոշել է նրան «դաս տալ»։
Չինուհին մեկ տոննա սոխ է գնել և առաքել նախկին սիրեցյալի տուն։
«Երեք օր է՝ լաց եմ լինում, հիմա քո հերթն է»,-տղային հասցեագրված երկտողում գրել է աղջիկը։
Աղբյուրը գրում է, որ առաքման աշխատակցին 4 ժամ է պահանջվել սոխը հասցեատիրոջ տան մոտ բեռնաթափելու համար։
Երիտասարդի հարևանը տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ վստահ չէ՝ տղան լաց է եղել, թե ոչ, սակայն նրա հարևանները հաստատ լաց են եղել։
«Ես որ հաստատ լացել եմ, քանի որ հիմա ամբողջ բնակելի շենքից սոխի հոտ է գալիս»,- բողոքել է հարևանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս