Խանութներից մեկում վաճառողը շշով հարվածել է հազացող հաճախորդի գլխին (տեսանյութ)
Մոսկվայի խանութներից մեկում վաճառողը շշով հարվածել է հաճախորդի գլխին՝ կարծելով, թե նա ցանկանում է վարակել իրեն և այդ նպատակով միտումնավոր հազում է, հայտնում է lenta.ru կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժած հաճախորդին հոսպիտալացրել են, իսկ հարձակում գործած վաճառողին՝ բերման ենթարկել։
Ռուսաստանում սա վաճառողների կողմից հաճախորդների վրա հարձակման առաջին դեպքը չէ։ Այսպես, օրինակ, հունվարին մոսկովյան «Դիքսի» սուպերմարկետի աշխատակիցը հաճախորդին բացահայտել է գողության պահին ու հարված հասցրել նրա որովայնին, որից մի քանի օր անց տղամարդը մահացել է փայծաղի պայթելու հետևանքով։
Ավելի վաղ Կրասնոյարսկում «Մագնիտ» խանութի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին գողության համար կասկածվող անձի վրա ու ռետինե մահակներով հարվածներ հասցնելուց հետո դեմքին արցունքաբեր գազ ցանել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս