Ռոբերտ Քոչարյանին վիրահատելու անհրաժեշտություն չէր լինի, եթե նա չգտնվեր ՔԿՀ-ում․ Վարդևանյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ Քոչարյանին վիրահատել են:
«Հերթական վիրահատության անհրաժեշտությունը չէր լինի, եթե նա չգտնվեր ՔԿՀ-ում: Առողջական խնդիրներն առաջացել են պետության կողմից իր պարտավորությունների չկատարման հետևանքով: Կալանքի տակ գտնվող անձը չպետք է ձերբակալության պատճառով առողջական խնդիրներ ունենա»,-նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:

















































