10 000 դրամ տուգանք՝ բաց տարածքներում դիմակ չունենալու համար
Խորհրդարան արտահերթ նիստով քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
Հարցով հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ավելի վաղ որոշում էր կայացվել տուգանքը սահմանել 100-250 հազարի սահմաններում:
Նշենք, որ բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, իսկ կրելը պարտադիր չէ:
Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելու պահանջին, ապա այդ մասով պատասխանատուն տնտեսվարող սուբյեկտներն են, ովքեր կկրեն պատասխանատվությունը:

















































