Գորիսի քաղաքապետը հայտնվել է անելանելի իրավիճակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի վիճակում: Խնդիրը կապված է դատարանի որոշման հետ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցին հեռացրել է աշխատանքից:
Դպրոցի տնօրենը չի հաշտվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի որոշման հետ եւ այն բողոքարկում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2019 թվականի օգոստոսի 8-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը որոշում է կայացնում եւ վերացնում ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Վանիկի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառված նկատողություն հայտարարելու մասին թիվ 51 կարգադրությունը:
Նա վերացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ 22.03.2019 թվականի թիվ 52 կարգադրությունը՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, եւ Սաիդա Ադունցին վերականգնում է նախկին աշխատանքում՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի հանձնվում եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն այնտեղ եւս պարտվում է, բայց կրկին չի հանձնվում եւ դիմում է ՀՀ վճռաբեկ դատարան. Վճռաբեկ դատարանից եւս մերժում է ստանում:
Ասել է թե՝ 1 տարի առաջ իր կայացրած որոշման համար Առուշ Առուշանյանը հայտնվեց անցանկալի իրավիճակում եւ հիմա դատարանի որոշմամբ պարտավոր է Սաիդա Ադունցին հետ վերադարձնել իր պաշտոնին, այսինքն՝ նշանակել ՀՀ Սյունիքի մարզի ՙԳորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն՚ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա