Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական բեռը
Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական բեռը։ Հաստատված տվյալների համաձայն՝ բեռը կալանավորվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն փորձաքննության է ուղարկել։
EADaily-ի աղբյուրների տվյալներով՝ Վորոնեժի օդանավակայանի տարածքում մի քանի տասնյակ տոննա մաքսանենգային ծխախոտների բեռին սպասում էին երեք մեծ բեռնատար ֆուռեր, որոնք հետագայում պետք է ծխախոտը Ստավրոպոլ հասցնեին։
Որոշ տվյալներով՝ ապօրինի բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին։

















































