Դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված, բայց կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը:
«Մենք ունենք որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ, մեկուսացվածներ: Աշխատում է հետեւյալ ընթացակարգով՝ ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներով, հատուկ ավտոմեքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, աղբը տեղափոխում է աղբավայր, այնուհետեւ այն ամբողջությամբ ոչնչացվում է:
Ինչ վերաբերում է աղբին, ամբողջ Հայաստանում դա կանխարգելելու համար մենք արդյունք չենք ունենա»,-ասաց նա:

















































