Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

38 հակափաստ «Փաշինյանի Հայաստանի» մասին

Վարչապետի կողմից համառ հաստատակամությամբ հրապարակվող 100 «դրական» փաստերի ցուցակը ստիպում է հրապարակել ցուցակն այն իրադարձությունների և իրողությունների, որոնք Հայաստանի կյանքում արձանագրվեցին վերջին եռամսյակում։ Դրանք իրական Հայաստանի փաստերն են։ Ցուցակը չենք մանրացնում և ներառում ենք միայն առավել խոշոր կետերը, քանի որ գնահատում ենք բոլորիս ժամանակը։ 

Համաճարակ

1. Իշխանությունները տապալեցին համավարակի դեմ պայքարը, և այսօր Հայաստանը հակառեկորդներ է գրանցում վարակի տարածման հարցում. օրվա կտրվածքով նոր հիվանդների թիվն անցնում է 300-ը, իսկ ընդհանուր հիվանդների թվով 3 մլն. բնակչությամբ Հայաստանը առաջ է մոտ 14 մլն. բնակչություն ունեցող Ադրբեջանից ու Վրաստանից՝ միասին վերցրած։

2. Ծավալներով ու բնակչությամբ փոքր Հայաստանը ուներ բոլոր հնարավորությունները համավարակի տարածումը մեր երկրում արագ լոկալիզացնելու և հետագա զարգացում թույլ չտալու համար։ Դրա համար անհրաժեշտ էին հետևյալ միջոցառումները՝ վայրկյան առաջ դադարեցնել հանրաքվեի քարոզարշավը (չի արվել), վայրկյան առաջ փակել իտալական ավիաթռիչքները (չի արվել), պարտադիր մեկուսացման տանել Իտալիայից և մի շարք երկրներից Հայաստան եկածներին (չի արվել). հնարավոր կլիներ խուսափել էջմիածնի և կարի ֆաբրիկայի օջախներից։

3. Կարանտինային սահմանափակումները մեծ մասամբ կրեցին ձևական բնույթ, առաջին մի քանի օրերից հետո սահմանափակումների խախտումների կրեցին զանգվածային բնույթ և չտվեցին անհրաժեշտ արդյունքը։

4. Ի սկզբանե իրականացվեցին սահմանափակ թվով թեստեր, ինչն էապես նվազեցրեց համավարակի ծավալների զսպման արդյունավետությունը՝ մյուս ջանքերը դարձնելով անօգուտ։ Ապրիլի 6-ին վարչապետը հայտարարեց, որ խնդիր են դրել՝ վաղվանից կամ մյուս օրվանից, բայց վստահաբար՝ ուրբաթ օրվանից օրը 1000 թեստ անել։ Մայիսի 9-ին մոտեցումը փոխվեց. որոշվեց, որ այդ թեստերի թիվը 1000-ի չի հասնի, դա կլինի ժամանակի ու ռեսուրսի կորուստ, և պարտադիր կերպով կթեստավորվեն բուժաշխատողները, թոքաբորբով բոլոր հիվանդները, վիրուսային հիվանդություններ ունեցողները և բժիշկների կողմից ցուցում ունեցողները: Այնուամենայնիվ, բուժաշխատողների համատարած թեստավորում մինչ այժմ չի իրականացվել։ Համաճարակի տարածման պատճառներից մեկն էլ թեստավորման համակարգի տապալումն էր։

5. Մայիսի 4-ից սահմանափակումների պաշտոնական թուլացումը չուղեկցվեց անհրաժեշտ նախապատրաստական քայլերով, այն է՝ թեստավորումների էական աճ, հիվանդանոցային հնարավորությունների էական աճ, մեկուսացման հնարավորությունների էական աճ, սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում, հանրային իրազեկման լայնածավալ արշավ։ Սրա արդյունքում ունեցանք հիվանդության տարածման անկառավարելի տարածում, մահացության աճ։

6. Իշխանությունը կայացրեց քաղաքական որոշում՝ ցուցադրաբար անտեսել, արհամարհել տարբեր մասնագետների, հանրային գործիչների, աշխատանքի և կառավարման մեծ փորձ ունեցող անձանց առաջարկները և խորհուրդները։ Սա թույլ է տալիս արձանագրել, որ իշխանությունը միանձնյա ստանձնում է պատասխանատվություն այն սուր վիճակի համար, հումանիտար աղետի, որը Հայաստանում, ցավոք, ամենայն հավանականությամբ սկսվելու է։

Ներքին կյանք

7. Մինչ ամբողջ աշխարհը նոր բռնկվող կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մեխանիզմներ և միջոցներ էր ձեռնարկում, Հայաստանի իշխանությունները Սահմանադրության կոպիտ խախտումով նշանակեցին Սահմադրության փոփոխությունների հանրաքվե՝ իշխանության «սրտի դատավորներից» կազմավորված ՍԴ ունենալու համար։ Վարակի ռիսկի պայմաններում իշխանությունները հանրահավաքներ կազմակերպեցին՝ վտանգելով հանրության առողջությունը։

8. Գեղարքունիքում տեղի ունեցավ Իսլամական պետության բարքերին բնորոշ միջադեպ՝ միջհամայնքային զինված բախում, վիրավորների սամասուդ՝ ոստիկանության ուժերի կողմից հսկվող հիվանդանոցում։ Երկու տարի վարչապետի կողմից քարոզվող ագրեսիայի և ատելության հետևանքները սկսեցին ի հայտ գալ հանրային կյանքի ամենատարբեր մակարդակներում։

9. ԱԺ պատգամավորը նախ ԱԺ ամբիոնն օգտագործեց ընդդիմադիր խմբակցության հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար, իսկ ավելի ուշ՝ հանրային վայրում ֆիզիկական բռնություն գործադրեց իրեն վիրավորողի հանդեպ։

10. Ազգային Ժողովում իշխող խմբակցությունը գնաց ակնհայտ պլանավորված սադրանքի և հարձակում իրականացրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա։

11. Երկրի վարչապետը ժամեր անց, իր թիմակիցների արարքը խստորեն դատապարտելու փոխարեն, մեղադրեց ընդդիմությանը։

12. Համավարակի պատճառներով առաջացած տնտեսական սոցիալական խնդիրների մեղմելու նպատակով կառավարությունը սկսեց հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը, որոնք հանրության շրջանում խոր դժգություն, իսկ տնտեսագիտական շրջանակներում սուր քննադատությունների առիթ դարձան։

13. Վարչապետը պաշտոնապես հայտարեց, որ արտակարգ դրության պայմաններում կոմունալ վճարումները չկատարած քաղաքացիների մոտ անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր հետո ազդարարեց, որ սկսվելու են անջատումները։

14. Վարչապետը հայտարարեց, որ չվճարումների պատճառով անջատվել է ընդամենը 736 բաժանորդի գազամատակարարում, Գազպրոմ Արմենիան անմիջապես հերքեց վարչապետին՝ ներկայացնելով 2304 թիվը։

15. «Իմ քայլը» խմբացության բազմաթիվ գրագետ և ինքնուրույն մտածող մարդկանցից վարչապետ Փաշինյանին հաջողվեց ստանալ ամորֆ զանգված, որը միայն քվեարկում է ու ծափահարում առաջնորդին։

16. ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ նախարարներն ու պատգամավորները նվիրյալներ չեն, որպեսզի առանց հավելավճարների, ընդամենը 500 000 դրամ աշխատավարձով աշխատեն։

17. Վարչապետն արձանագրեց, որ հասարակության 2/3-ը հիասթափվել է իշխանությունից։

18. Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքական բլոկը դարձավ մեկ հոգու սպասարկող համակարգ և շարունակում է նախորդ երկար տարիների մերժելի ձեռագիրը։

19. Վարչապետ Փաշինյանը մեղադրեց լրատվամիջոցներին՝ նախկինում իշխանություններից ֆինանսավորվելու մեջ։ Ըստ Փաշինյանի՝ լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Հիմա չեն ստանում այդ փողը, այդ պատճառով «կատաղած են»։

20. Արտակարգ դրության պայմաններում իշխանությունների կողմից ընդունվեցին մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին սպառնացող որոշումներ՝ մամուլի գործունեության սահմանափակումներ, քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահամանափակում։ Այս խնդիրներին անդրադարձան ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այլոք։ Հայաստանը ներառվեց կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում:

21. «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից հայտ ներկայացվեց գազի գործող սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

22. Լարվածություն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ։ ЕASA-ն հայտարարեց Հայաստանի քաղավիացիայի և առանձին ավիաընկերությունների հանդեպ սանկցիաներ և արգելքներ կիրառելու մասին։ Թե ինչ իրական հետևանքներ է այն ունենալու Հայաստանի համար, պաշտոնական սպառիչ պատասխաններ չեն տրվել։

23. Իշխանության տարբեր օղակներից հրաժարականի դիմումներ են ներկայացնում Փաշինյանի համախոհները, ամենայն հավանականությամբ՝ չընդունելով պարտադրվող խաղի կանոնները, և չցանկանալով առաջիկայում կիսել նրա հետ պատասխանատվությունը։

24. Վատիկանի Մայր Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկսեց իր հեռուստաուղերձների շարքը, որը երկրի հանրային կյանքում ստեղծում է նոր և սուր տեղեկատվական առիթներ։ Նախկին դեսպանին մի շարք պատճառներով հաջողվում է ապահովել հսկայական լսարան և դառնալ ներքաղաքական զարգացումներում պոտենցիալ գործոն։

25. Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել Ucom-ի սեփականատերերի առջև՝ օտարել ընկերությունը։ Սկսվել է ունեզրկման գործընթաց, որի ապահովման համար գործի է դրվում քրեական գործ հարուցելու միջոցով պատժելու մեխանիզմը։ Վտանգի տակ է դրվել 3000 աշխատակցի զբաղվածությունը։

26. Արտակարգ դրության պայմաններում ընդունվել են մի շարք վիճահարույց օրենքներ։ Այդ օրենքների շարքում առանձնանում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որի վտանգները իշխանությունների կողմից ամբողջությամբ չեն գնահատվել։ Օրենքի կիրառումը կարող է բերել բիզնես ակտիվության կտրուկ անկման, կապիտալի արտահոսքի, բացասական ազդեցություն ունենալ երկրի ներդրումային միջավայրի վրա, հասարակության մեջ չհիմնավորված սպասումների ձևավորման, ընտրովի արդարադատության իրականացման։

27. Վարչապետի հովանավորչությամբ ընտրողների 80 տոկոս ձայն ստացած Երևանի քաղաքապետը արտակարգ դրության ժամանակ իրեն դսևորեց դասալիքի պես, գործնականում գրեթե չի երևում քաղաքացիների աչքին՝ այն պարագայում, երբ աշխարհի մեծ քաղաքների ղեկավարները վարակի դեմ պայքարում իրենց դրսևորում են իսկական հրամանատարների պես։

28. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Փաշինյանին բացեիբացմեղադրեց ստախոսության մեջ և սկսեց հրապարակայնորեն հանդես գալ անվտանգության և երկրի առաջընթացի իր տեսլականներով, ինչը շատերի գնահատմամբ առաջիկա զարգացումերում քաղաքական գործունեության հայտ է։ 

29. Վարչապետի կողմից Հանրային Խորհրդի նախագահ նշանակվեց նախկին իշխանություններին իր ծառայություններն անտրտունջ մատուցած անձը, որն այժմ նույնպիսի նվիրումով ծառայություններ է մատուցում օրվա իշխանություններին՝ կատարելով ամենացածր պատվերները, ձգտելով արժանանալ իշխանության հավանությանը։

Արտաքին հարաբերություններ

30. Ստացանք ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Սա շոկային էր հանրության համար։ Հայաստանը և մյուս համանախագահ երկրները հայտարարությունն առ այսօր չեն հերքել, ինչը նշանակում է, որ Լավրովի հրապարակած մոտեցումները վերջին 1-2 տարվա բանակցությունների արդյունքն են։

31. ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիի կողմից ցեղասպանության փոխարեն կիրառվեց «մեծ եղեռն» տերմինը՝ ի տարբերություն ԵՄ պաշտոնական տեսակետի։

32. Մայիսյան հաղթանակների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռախոսազրույցներ է ունեցել եվրասիական և ԱՊՀ գործընկերների հետ՝ բացառությամբ Հայաստանի։

Դատաիրավական համակարգ

33. Քաղաքական իշխանությունների պարտադրանքով դատավոր Աննա Դանիբեկյանը երկարատև ընդմիջումից հետո դատական նիստը ցուցադրաբար նշանակեց Շուշիի ազատագրման օրը։ Դանիբեկյանը մերժեց ոչ միայն 4 նախկին վարչապետերի միջնորդությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը, այլև՝ համավարակի պայմաններում միջազգային ընդունված չափանիշները և մարդասիրական նորմը՝ ռիսկի խմբում գտնվող անձանց խափանման միջոցի փոփոխությունը։ Ի դեպ. երկրորդ նախագահը դատարանի որոշման պահին գտնվում էր հիվանդանոցում և ենթարկվել էր վիրահատման։

34. Մամուլով շրջանառվում է վարկած, որ երկրի քաղաքական իշխանությունը դատավորներին հրահանգներ է տալիս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչանի միջոցով։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով և նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, և նա մահացավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի Նոր Հայաստանում նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

35. Ձևավորվել է դատավորների ցանկ, որոնք հլու-հնազանդ կատարում են քաղաքական իշխանության պատվերները՝ խափանման միջոցը կալանք, գույքի կալանք և այլն։ Այդ դատավորների թվում են Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, Մնացական Մարտիրոսյանը, Արտյուշա Գաբրիելյանը, Վահե Միսակյան։ Սրան զուգահեռ՝ մեծ թափով շարունակվում են Փաշինյանի հրահանգները չկատարող դատավորների նկատմամբ քրեական և այլ հետապնդումները՝ Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան։ Վարչապետ Փաշինյանը կրկին անգամ դատավորներին կոչում է «վնգստացողներ» և կրկին անգամ դատական համակարգից չի ստանում արձագանք։

36. ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մտնում է համաշխարհային պառլամենտարիզմի և վեհանձն պահվածքի հանրագիտարան՝ հայտարարելով, որ իրեն հեծանվով վրաերթի են ենթարկել․ հարուցվում է քրեական գործ, կայացվում է կալանքի որոշում։

37. Միքայել Մինասյանը ծանր մեղադրանքներ ներկայացրեց վարչապետ Փաշինյանին. ա/ իրեն առաջարկված գործարք՝ փող և լռություն քրեական գործ չհարուցելու դիմաց, բ/ ծխախոտի խոշոր խմբաքանակի մաքսանենգություն, գ/ մաֆիոզ կապեր՝ ադամանդների խոշոր անօրինական գործարքներ։ Իշխանությունները մինչ այժմ չեն հերքել նրա կողմից ներկայացված՝ ծանր մեղադրանքները։

38. ՀՔԾ–ն գործարքի փաստի առիթով հարուցել է քրեական գործ, հարցաքննության է հրավիրվել ԱԱԾ նախկին պետ՝ Ա. Վանեցյանը։

Փաստ-հետգրություն. հասարակության մեջ ավելացել է անորոշության, տագնապի, ճնշվածության զգացողությունը, որի հենքը տնտեսական, սոցիալական և առողջապահական է։ Իսկ լուծումը սովորաբար լինում է քաղաքական։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»