«Ամոթանքի միջանցք»՝ վարչապետին դիմավորելիս (տեսանյութ)
Բելգիայի Սեն Պիեռ հիվանդանոցի աշխատակիցները «ամոթանքի միջանցք» են կազմել երկրի վարչապետ Սոֆի Ուլմեսի համար՝ վերջինիս դիմավորելով մեջքով շրջված:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, բողոքի ակցիային, ընդհանուր առմամբ, ավելի քան 100 բժիշկ և բուժքույր է մասնակցել: Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութում, բուժանձնակազմը հիվանդանոցի բակում շարքով կանգնել է փողոցի երկու կողմում, և երբ վարչապետի շարասյունը մոտեցել է հիվանդանոցին, նրանք մեջքով են շրջվել դեպի մեքենաները:
Նշվում է, որ այդպիսով հիվանդանոցի աշխատակցները փորձել են իրենց դժգոհությունը հայտնել վերջին երկու ամիսների ընթացքում բարձր աշխատավարձերի և պարգևավճարների բացակայության պատճառով:
Ավելի ուշ վարչապետը մեկնաբանել է իր այցը հիվանդանոց՝ նշելով, որ կարևոր երկխոսություն է ունեցել բուժանձնակազմի հետ:
Բելգիայում կորոնավիրուսից մահացել է 9052 մարդ, վարակվել՝ 55 280-ը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս