Դատապարտելի է, երբ փաստարկների բացակայությունը լրացվում է վիրավորանքներով
Ուզում եմ հերթական անգամ հիշեցնել, թե որքան դատապարտելի է, երբ փաստարկների բացակայությունը լրացվում է վիրավորանքներով և, որ ամենահեշտը փաստարկների սնանկությունը անձնական դաշտ տեղափոխելն է։
Անժելա Էլիբեգովայի արժանապատվությունը ոտնահարող գրառումը արվել է կնոջը վիրավորելով՝ սեռի թիրախավորմամբ։
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ պետք է դադարեցնել էժան վիրավորանքներ հասցնելու սովորույթը:
Ցավոք, երկրում ձևավորված մթնոլորտի, բազմապատկվող ատելության, վիրավորանքների ու լարվածության խորացման հետևանքով այլոց արժանապատվությունը նսեմացնելու անթույլատրելիության վերաբերյալ կոչերը պարբերական բնույթ են կրում, սակայն մնում են անհետևանք։
Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

















































