Եթե Նիկոլ Փաշինյանը...
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կրկին սկանդալի կենտրոնում է: Նա կրկին անցել է լկտիոեւթյան եւ ցինիզմի սահմանները եւ հրապարակային վիրավորել, այն էլ տղամարդուն ոչ հարիր ոճով: Այս անգամ նրա թիրախում է հայտնվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որն էլ Ստյոպա Սաֆարյանի արարքի մասին գրել էր, որ եթե նա տղամարդ լիներ, ապա նրանից պատիվ կպահաջներ:
Մեկ անգամ եւս շեշտենք, որ եթե Ստյոպա Սաֆարյանը չլիներ Հանրային խորհրդի նախագահ, ապա նրան, նրա արածներին եւ ասածներին չէին անդրադառնա: Փաստն այն է, որ նա Հանրային խորհրդի նախագահն է եւ այդ պաշտոնում արդեն մի քանի անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Հիմա նա անցել է բոլոր չափերը, բոլոր սահմանները: Նման բարոյական նկարագրի տեր մարդը չի կարող գլխավոր Հանրային խորհուրդը: Սա փաստ է:
Հիմա հերթը Նիկոլ Փաշինյանինն է: Ստյոպա Սաֆարյանի սկանդալային գրառումից հետո նա պետք է նրան հորդորի թողնել պաշտոնը: Սա անհրաժեշտություն է: Եթե Նիկոլ Փաշինյանը չարձագանքի Սաֆարյանի գրառմանը, եթե Փաշինյանը չդատապարտի նման պահվածքը, եթե Փաշինյանը չհորդորի նրան հեռանալ զբաղեցրած պաշտոնից, ապա կամա թե ակամա կկանգնի նրա կողքին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































