Մարդիկ կարող է չդիմանան եւ խելագարվեն
Լրատվամիջոցները աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում այսպես կամ այնպես անդադար խոսում են կորոնավիրուսից, նրա հետեւանքներից: Անդադար թվեր են հրապարակվում, թե այսքան կամ այնքան մարդ հիվանդացավ, մահացավ կամ թե ինչպես են աշխարհը փրկելու կորոնավիրուսից:
Միջին հաշվով լրատվամիջոցների տասը լուրից ութը կորոնավիրուսի մասին է: Այսպես շատերի հոգեկան աշխարհը կարող է չդիմանալԼ Բառիս բուն իմաստով մարդիկ կարող են խելագարվել, որը կարող է արտահայտվել այս կամ այն կերպ:
Արդեն մարդիկ կան, որոնք չեն էլ ուզում շփվեն իրենց թոռների հետ, շատերը հրաժարվում են հարեւանների եւ ազգականների հետ շփումներից: Կան մարդիկ, որոնք իրենց երեխային գրկած շաբաթներ, անգամ ամիսներ շարունակ բնակարանից դուրս չեն գալիս:
Լրատվամիջոցներին եւ նրանց հովանավորներին հաջողվել է մարդկանց մի զգալի մասին լավ սարսափեցնել, ինչի դրսեւորումներից մեկն էլ այն է, որ որեւէ մեկը չի ասում, թե այդ որ առողջ ուղեղում է ծագել ամռանը փողոցում դիմակով քայլելու որոշումը:
Սա է մեր տխուր իրականությունը, որի հետեւանքները դեռ շատ երկար է զգացվելու: Եթե կան մարդիկ, որոնք օրը սկսում եւ ավարտում են կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների մասին տեղեկությունը լսելով, այն իրենց սոցցանցում հրապարակելով, ապա հասկացեք իրավիճակի ամբողջ ծանրությունը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը