ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուները բացահայտել են ՉԹՕ-ների հետ բազմաթիվ «հանդիպումների» մասին
ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուները բազմիցս իրենց հրամանատարությանը զեկուցել են չբացահայտված թռչող օբյեկտների հետ հանդիպումների մասին։ Այս մասին հայտնել է Indepentent պարբերականը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի հաշվետվությունները։
Նշվում է, որ 2013 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի փետրվարի 13-ը գրանցվել է նման 8 դեպք, ընդ որում մի քանիսի դեպքում ՉԹՕ-երը նկատվել են ռազմական «ինքնաթիռներից վտանգավոր հարևանության վրա»։
Ըստ հաղորդման՝ 2014 թվականի մարտի 26-ին Վիրջինիա Բիչ քաղաքի շրջանում ինքնաթիռներից մեկից մոտ 305 մետր հեռավորության վրա թռչող օբյեկտ է նկատվել․ օդաչուի վկայությամբ՝ արծաթագույն օբյեկտը մոտավորապես ճամպրուկի չափի է եղել։
Ավելի ուշ, F/A-18 Super Hornet կործանիչի նախկին օդաչու Ռայան Գրեյվսը պատմել է, որ անցյալ տարի նա նույնպես Վիրջինիա Բիչից ոչ հեռու երկրագունդ հիշեցնող օբյեկտ է նկատել։
Փորձագետները կարծում են, որ նման միջադեպերին կարելի է երկրային բացատրություններ գտնել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը