Մերգելյանի ինստիտուտի մոտ տեղադրված կրպակն ապամոնտաժվել է
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ տեղադրված կրպակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ սիզամարգը կվերականգնվի: Այս պահին տարածքը բարեկարգվում է:

















































