Այս պահին այդ դրության շարունակությունը հրամայական է․ Արսեն Թորոսյան
Որպեսզի մենք կարողանանք մեր նոր վաքագծի կանոնները շարունակել կիրառել եւ դրա համար ունենալ պատասխանատվության միջոցներ, անհրաժեշտ է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Արտակարգ դրություն թողնելն ինքնանպատակ չէ, մեր հակահամաճարակային գործողությունների համար հիմք է, առանց որի այս պահին չենք կարող շարունակել։ Այս պահին այդ դրության շարունակությունը հրամայական է»,- ասաց նա։

















































