Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի մեծ բռնկում դեռեւս չկա․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի մեծ բռնկում դեռեւս չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռւես մեծ բռնկում չկա Առողջապահության նախարարությունում, բայց մենք՝ սերտ շփումներ ունեցողներս պետք է նվազագույնի հասցնենք շփումները, ավելի խիստ հետեւենք կանոններին, ինքնամեկուսանանք։ Դրանցից մեկն եմ նաեւ ես, ռիսկի գոտում եմ»,- նշել է նա։
Նախարարը հայտնել է, որ շարունակում է աշխատել հեռահաղորդակցության միջոցներով։

















































