Կորոնավիրուսային թվեր. մեկ օրում հարյուրից ավելի վարակված եւ մեկ մահ
Հայաստանում մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 3860 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 36016 (վերջին մեկ օրում՝ 1250): Փաստացի այս պահին բուժվում է 2218 անձ (մեկ օրում ավելացել է 69-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1572 անձ (վերջին մեկ օրում՝ 72 մարդ), 49 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է:
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած անձը 81 տարեկան տղամարդ է։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը