ԱՀԿ գլխավոր տնօրենը նախատեսում է իր պաշտոնից հեռանալ ժամկետից շուտ
Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն մտադիր է այդ պաշտոնից հեռանալ՝ չսպասելով 2021 թվականին ժամկետի ավարտին, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ ԱՀԿ ղեկավարն իր որոշման մասին արդեն իրազեկել է կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին: Նշվում է, որ մինչեւ Ազեվեդուի լիազորությունների պաշտոնական ավարտը գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել նրա 4 տեղակալներից մեկը՝ նիգերիացի Յոնով Ֆրեդերիկ Ագա, Գերմանացի Կառլ Բրաուներ, ամերիկացի Ալան Վոլֆ եւ չինացի Ի Սյաոչժուն:
Բրազիլացի Ռոբերտու Կարվալյու դի Ազեվեդուն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից: 2017 թվականին նա վերընտրվել է երկրորդ՝ չորսամյա ժամկետով, որն ավարտվելու է 2021 թվականի սեպտեմբերին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից