«Հենց սադրեք, ծեծելու ենք». Ե՞րբ «Լուսավոր Հայաստանը» կդադարեցնի բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի ծեծկռտուքից հետո Լուսավոր Հայաստանը հեռացավ ԱԺ դահլիճից՝ հայտարարելով, որ առ ժամանակ չեն մասնակցի նիստերին։ Ապա հաջորդեց վարչապետի ելույթը, ԼՀԿ-ն դրանից հետո ԱԺ չի վերադարձել։
Ե՞րբ են դադարեցնելու քաղաքական բոյկոտը, հարցին խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց․ «Մենք չենք բոյկոտել, պարզապես քննարկում ենք մեր հետագա անելիքները, մարտավարությունը։ Դահլիճից հեռանալուց հետո սպասում էինք քաղաքական գնահատականի եւ արձագանքի, բայց դեռեւս միակ գնահատականը, որ լսել ենք, դա մոտավորապես այն էր, որ «հենց սադրեք, ծեծելու ենք ձեզ», իսկ սադրանքն այս դեպքում քաղաքական ելույթն էր»։
Նախատեսվում է ԱԺ հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար, կներկայանա՞ք։ «Եթե լինի՝ կքննարկենք, ձեզ կհայտնենք»։ Ինչի՞ց է կախված ձեր վերադառնալը։ «Անիմաստ է որեւէ բան ակնկալել մի ուժից, որտեղ խրախուսում են բռնությունը, վիզ կտրելը, սպառնալիքը եւ այլ փողոցային խուլիգանություններ։ Մեր որոշումները կախված են լինելու մեր քննարկումներից, բայց ո՛չ երբեք այլ քաղաքական ուժի գործողություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա