Կրակային պատրաստության պարապմունք բանակում. Բոլոր թիրախները խոցվել են
Անհատական վարժվածության մակարդակը բարձրացնելու եւ հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները:

















































