Մենք բոյկոտ չենք անում, դա ինչ-որ մարդկանց երազանքն է. Մարուքյանը խոստացավ, որ վերադառնալու են
Մենք բոյկոտ չենք հայտարարել եւ բոյկոտ չենք անում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Դա կարող է ինչ-որ մարդկանց երազանքն է, որ ինչ-որ բան մենք բոյկոտենք: Մենք սպասում ենք, որ լինի երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի: Եթե չլինեն էլ երաշխիքներ, մենք միեւնույն է գալու ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ չեն քննարկել, թե երբ կվերադառնան ԱԺ:

















































