Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են բյուջեի ռեկորդային դեֆիցիտը կրճատել հարկերի միջոցով. FT
Բրիտանական կառավարությունը ստիպված կլինի կտրուկ ավելացնել հարկերը` ընթացիկ տարում կորոնավիրուսի համավարակի պատճառով կանխատեսվող 337 միլիարդ ֆունտ (414.8 միլիարդ դոլար) բյուջետային դեֆիցիտի կրճատման համար: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Financial Times թերթը` վկայակոչելով Թագավորության ֆինանսների նախարարության պաշտոնական փաստաթուղթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ֆինանսիստների կողմից առաջիկա մի քանի ամսվա համար նախանշված քայլերի թվում են եկամտահարկի ավելացումը, պետական հատվածում աշխատավարձերի ինդեքսավորման 2-ամյա սառեցումը, ինչպես նաեւ պետական ծառայողների կենսաթոշակների աճի սահմանափակումը: Փաստաթղթի հեղինակներն հիմնավորում են նման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը նրանով, որ երկիրը կարող է «ինքնիշխան պարտքի ճգնաժամի» բախվել, եթե տնտեսական արագ վերականգնում տեղի չունենա:
Այս տարի բյուջեի դեֆիցիտը, ինչպես նշում են փորձագետները, կարող է ավելի քան երկու անգամ գերազանցել 2008 թվականի նույն ցուցանիշը ֆինանսական անկումից հետո, ինչը թագավորությունում ծախսերի կրճատման տասնամյակի հանգեցրեց «խիստ խնայման» ռեժիմում:
Ֆինանսների նախարարության փաստաթուղթը, ըստ պարբերականի, հրապարակվել էր այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը խորհրդարանում հայտարարեց բրիտանական կառավարության` մինչեւ հոկտեմբերի վերջ երկրի բնակիչներին ֆինանսական օգնության ժամանակահատվածը երկարաձգման որոշման մասին, որոնք կարող են կորցնել իրենց աշխատանքը հիվանդության բռնկման պատճառով:
Ներկայումս բրիտանական կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գրեթե 1 միլիոն ձեռնարկությունների եւ վճարում է երկրի 7.5 միլիոն բնակչի աշխատավարձը, ում գործատուները նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բռնկման պատճառով ուղարկել են հարկադիր արձակուրդ: Սա աշխատող բրիտանացիների ավելի քան քառորդ մասն է` չհաշված ինքնազբաղվածներին:
Երկրի իշխանություններն ապահովում են աշխատանքից ազատման վտանգի տակ հայտնված քաղաքացիների աշխատավարձի 80 տոկոսը, սակայն յուրաքանչյուր անձի համար` առավելագույնը 2.5 հազար ֆունտ (3.1 հազար դոլար): Դեռ մարտին կառավարությունն ավելի քան 400 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ էր տրամադրել բիզնեսին: ֆինանսական օգնության համար իշխանություններին կարող են դիմել նաեւ ինքնազբաղված բրիտանացիները:
Բրիտանիայի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 226 հազարի, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 32.6 հազարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից