ԵՏՀ-ն չեղարկել է մի քանի ապրանքների մաքսային հայտարարագրումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) երեքշաբթի կայացած նիստում չեղարկել է անդամ պետությունների միջեւ մի քանի ապրանքային խմբերի առեւտրում պարտադիր մաքսային հայտարարագրումը, որոնց թվում են ածուխը, տորֆը, սպիրտները, վիտամինները եւ այլն, բացի հում նավթից եւ նավթամթերքից, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս: Այս մասին հայտնել են ԵՏՀ-ից:
ԵՏՀ-ից նշել են, որ այս որոշումը ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 7-ից:
«Ռուսաստանը պարտադիր մաքսային հայտարարագրումը չեղարկել է հետեւյալ ապրանքային խմբերի համար՝ ածուխ, տորֆ, սպիրտներ, եթերային նյութեր, ալդեհիդներ, թթուներ, պրովիտամիններ, վիտամիններ, հորմոններ եւ այլն, բացառությամբ հում նավթի եւ նավթամթերքի, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս»,- նշել է ներքին շուկաների, տեղեկացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը:
ԵՏՀ-ից նշել են, որ ԵՏՀ ներքին շուկաների գործառնության հարթակում խորհրդակցություներ են անցկացվել ԵՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցկացված խորհրդակցությունների արդյունքներով՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Մաքսային դաշնային ծառայության հետ համատեղ մշակել է հրահանգող նամակ, որով չեղարկվում են ընդհանուր շուկայի շրջանակում անդամ պետությունների միջեւ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 27 եւ 29 խմբերի հայտարարագրման մասին պահանջները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից