Բուժաշխատողներին տված խոստումները պետությունը չի կատարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներն արդեն ամիսներով տուն չեն գնում: Հայ բժիշկների կատարած աշխատանքի մասին գրեթե ամեն օր համացանցում լուսանկարներ, տեսանյութեր են հայտնվում, շնորհակալական խոսքերի պակաս չկա, բայց պետությունից արժանապատիվ վարձատրություն չեն ստանում, խոստումներն էլ լիարժեք չեն իրականացվում։
Օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդները, բուժքույրերն ու բժիշկները առողջապահության նախարարության խոստացած կրկնակի աշխատավարձերը չեն ստացել։ Եթե սովորական պայմաններում շարքային բուժքույրերը մեկօրյա հերթապահության համար ստանում էին 17 հազար 500 դրամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրականացվող աշխատանքների դիմաց պետք է կրկնակի վճարվեին՝ 35 հազարական դրամ, սակայն ապրիլ ամսին նրանց վճարել են ընդամենը 30 հազար դրամ, բժիշկներին՝ 40 հազար։
Ու սա այն պարագայում, երբ բուժաշխատողների մեկամսյա աշխատանքի 14 օրը տրամադրվում է աշխատանքից հետո նրանց մեկուսացման համար, եւ ստացվում է, որ մեկ ամիս ընտանիքից կտրվում են, իրենց կյանքը վտանգում եւ այդ աշխատանքի դիմաց, որը 5-7 հերթապահություն է կազմում, ստանում են ընդամենը 150-190 հազարական դրամ աշխատավարձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա