Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով հարուցված քրգործով մեղադրյալ չկա
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Այս մասին N հաստատեցին ՀՔԾ-ից։
Նշենք, որ վերջիններիս հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։

















































