Նույնիսկ դատված մարդը կարող է անմեղ լինել, ուր մնաց չդատված մարդը. Հայրիկյանը՝ Քոչարյանի գործով դատավարության մասին
Ինձ համար անհասկանալի է այն մոլուցքը, որով հակադրվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդություններին. եւ՛ Կաթողիկոսի միջնորդությանը, եւ՛ վարչապետների, եւ ընդհանրապես այն բոլորի միջնորդություններին, ովքեր խոսում են այն բանի մասին, որ անմեղության կանխավարկածը պահպանելով պետք է իրականացվի դատավարությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Ցանկացած մարդ, որը չի դատվել, նա անմեղ է։ Նույնիսկ եթե դու 100 տոկոսով համոզված ես՝ դիմացինդ ծանր հանցագործ է, վերջնական որոշում ընդունողը դատարանն է, քանի դեռ չկա դատարանի որոշում, ապա ամեն մարդու պետք է ընկալել անմեղ։ 20 տարի բռնադատված եմ եղել, այդ թվում 2 տարուց ավելի արտաքսված, հետո ինձնից ներողություն են խնդրել, ասել են՝ մենք սխալ էինք, դուք ճիշտ էիք։ Նույնիսկ դատված մարդը կարող է անմեղ լինել, ուր մնաց չդատված մարդը»,- ասաց Հայրիկյանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս