Տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ. հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը խոցել են
Անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու եւ գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 11-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տանկային ստորաբաժանումների վարժանքներ` մարտական հրաձգությամբ:
Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ծանոթացել է վարժությունների կատարման պայմաններին եւ հրահանգավորվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողներն իրականացրել են արգելագոտու հաղթահարման պարապմունքներ, խոցել պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը:

















































