Ռոբոտ-շները սկսել են վերահսկել մարդկանց միջեւ տարածությունը (տեսանյութ)
Սինգապուրի իշխանությունները, չնայած կորոնավիրուսի համավարակին, թույլ են տալիս տեղի բնակիչներին զբոսնել եւ վազել զբոսայգիներում, բայց սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով՝ մարդիկ պետք է առնվազն 1 մետր տարածություն պահպանեն: Այս պայմանը վերահսկելու համար որոշել են ռոբոտներ ներգրավել:
Մայիսի 8-ից Spot ռոբոտ-շունը երկու շաբաթ փորձարկման ռեժիմով կաշխատի Սինգապուրի զբոսայգիներից մեկում։ Փորձարկումների արդյունքներով իշխանությունները մտադիր են որոշում կայացնել լուծման արդյունավետության եւ Սինգապուրի այլ պուրակներում ու հրապարակներում ռոբոտների հետագա օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ, հայտնում է The Straits Times-ը:
Նշվում է, որ Սինգապուրի համար Spot-ը ստացել է տարածության մեջ բարելավված կողմնորոշման համակարգ, տեսախցիկների շարք, որոնք թույլ են տալիս գնահատել ռոբոտի ճանապարհին հանդիպող մարդկանց թիվը, ինչպես նաեւ տեսախցիկներ՝ մարդկանց միջեւ տարածությունը գնահատելու համար: Եթե այգու այցելուները խախտեն սոցիալական հեռավորությունը, ապա «շունը» կարտաբերի նախապես ձայնագրված աուդիոհաղորդագրություն՝ խնդրելով նրանց շատ չմոտենալ միմյանց եւ հիշեցնելով, որ ձեռքերը լվանան:
Boston Dynamics ռոբոտներից բացի, Սինգապուրում նաեւ մտադիր են օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ այգիներն ու անտառային տարածքները վերահսկելու համար: «Շների» պես, դրոնները կակտիվանան պիկ ժամերին, երբ այգիներում սպասվում է այցելուների առավելագույն քանակ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս