Հնարավոր է՝ վարկաբեկելով չբավարարվեն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես են եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով:
Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը քննության առավ մայիսի 8-ին, իսկ որոշումը կհրապարակվի վաղը: Այս օրերին իշխանամերձ որոշ շրջանակներ, ինչպես նաեւ իշխանության առանձին սատելիտներ տեղեկատվական տարբեր հարթակներով հետեւողականորեն փորձում են տարբեր տեղեկություններ ու նյութեր «պեղել» (այդ թվում՝ տարիներ առաջ հրապարակված), որոնք այս կամ այն կերպ կարող են վարկաբեկել ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետներին: Նպատակն է՝ այնպիսի տպավորություն ձեւավորել, թե նրանք հեղինակություն չեն վայելում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սրանք ինքնագործունեության դրսեւորումներ չեն. խոսքը իշխանությունների կողմից կազմակերպված արշավի մասին է: Ավելին, կուլիսներում խոսակցություններ կան, որ իշխանությունները գուցե միայն վարկաբեկելով չբավարարվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա