Հովիկ Աղազարյանի նախագիծը հետողորմյա է արվել. «պողոսներին էի՞ն ուզում դուր գալ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր օրենքի նախագիծը, որով հիպոթեքային վարկերի հետ կապված փոքրացվում է եկամտահարկի հաշվին մարվող տոկոսների այժմ գործող չափաբաժինը, հետողորմյա՞ արվեց՝ հարցրինք պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Ոչ, կորոնավիրուսով պայմանավորված՝ դադար ենք տվել, պետք է մտածենք` երբվանից ենք սկսում շեմն իջեցնել»:
«Հպարտ քաղաքացիներն» ասում են` հազիվ մի նորմալ օրենք են ընդունել, էն էլ «փչացնում են»։ «Ոչինչ էլ չենք ուզում փչացնել, ուրիշ հարց կա, այսօր գործող օրենքը սոցիալապես այնքան էլ արդար չէ այն առումով, որ եթե ես 2 մլն, 1,5 մլն աշխատավարձ եմ ստանում, փոխանակ իմ եկամտահարկը գնա սոցիալական խնդիրներ լուծելուն, գնում է հիպոթեքին»:
Բա ինչո՞ւ «երկնեցիք» այդ օրենքը, որ հիմա ուզում եք օրորոցում սպանել՝ ուզում էիք դո՞ւր գալ պողոսներին։ «Պողոսների մասին չէ խոսքը, խնդիրն այն է, որ երբ նոր` փոփոխված շեմ ես դնում, սոցիալական արդարությունը պահպանվում է»: Ե՞րբ եք նախատեսել կյանքի կոչել նոր շեմը։ «Երբ արտակարգ ռեժիմը կվերանա, կվերադառնանք խնդրին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան