Դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություններ են սպասվում. «կամաց հավաքեք ձեր իրերը»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում. իշխանությունները ձեռնամուխ են եղել արմատապես փոխել դեսպանների կադրային բանկը։
Բանն այն է, որ գործող իշխանությունը դժգոհ է արտաքին քաղաքականության պատասխանատուների աշխատանքից։ Մեր տեղեկություններով, մոտ մեկ տասնյակից ավելի դեսպաններ ու դեսպանատների բավականին երկարամյա աշխատակիցներ (կցորդներ, հյուպատոսներ ու դեսպանորդներ) առաջիկայում կազատվեն աշխատանքից։
Ի դեպ, դեսպանների աշխատանքից դժգոհելու հետ կապված իր դիտարկումներն օրերս ելույթներից մեկում ներկայացրել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության որոշ ներկայացուցիչներ զբաղված են տարբեր կոռուպցիոն հանցագործություններով եւ բիզնես գործունեությամբ։
Մենք տեղեկություն ունենք նաեւ, որ Փաշինյանը համապատասխան կառույցներին հորդորել է դեսպանների վերաբերյալ հատուկ զեկույցներ պատրաստել իրենց բոլոր ժամանակների գործունեության հետ կապված։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցել է, որ որոշ կրտսեր աշխատակիցների արդեն բանավոր զգուշացվել է «կամաց հավաքել իրենց իրերը»։
Մեր աղբյուրները պնդում են, որ վերջին մի քանի ամիսներին ակտիվ լոբբինգ է ընթանում տարբեր թեկնածուների այս կամ այն երկրում դեսպան կամ այլ պաշտոնների նշանակելու համար: «Ձեռքի հետ» նաեւ նախնական «քասթինգ» է իրականացվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա