Իսպանիան Եվրոպային կոչ է անում միասնական պատասխան տալ ավիափոխադրումների ոլորտի ճգնաժամին
Իսպանիան Եվրոպային կոչ է անում միասնական պատասխան տալ ավիափոխադրումների ոլորտի ճգնաժամին, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի զսպման համար ուղեւորությունների սահմանափակումների հետեւանքով, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նադիա Կալվինոն, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ Եվրոպական միության անդամ-պետությունները պետք է ավիաընկերությունների համար հավասար պայմաններ ապահովեն, եւ առավել հարուստ երկրները ավելի շատ օգնություն չպետք է ցուցաբերեն իրենց ավիաընկերություններին՝ ի վնաս այլ երկրների ավիաընկերությունների։
Խոշոր եվրոպական ավիաընկերությունները, այդ թվում գերմանական Lufthansa-ն, պետական օգնության համաձայնագրի կնքման բանակցություններ են վարում։ «Ես կարծում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը շատ ուշադիր հետեւում է, որպեսզի մրցակցության կանոնների խախտումներ թույլ չտրվեն»,- ասել է Կալվինոն։
Հայտարարված օգնության ծավալը լայնորեն տատանվում է Եվրոպայի երկրներում։ Այն դեպքում, երբ Air France-KLM-ը Ֆրանսիայի կողմից, որպես օգնություն, ստացել է 7 մլրդ եվրո, եւ եւս 2-4 մլրդ եվրոյի հոլանդական պարտավորություններ, International Consolidated Airlines-ը, որը պատկանում է British Airways-ին, եւ իսպանական Iberia-ն ստացել են ընդամենը 1 մլրդ եվրո։
Կալվինոն նաեւ հաստատել է Իսպանիայի այն դիրքորոշումը, որը աջակցում է ԵՄ-ի վերականգնման ընդհանուր հիմնադրամի ստեղծմանը, որն էլ պետք է համատեղ ֆինանսավորվի անդամ-պետությունների կողմից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից