Ներխուժել է բանկ, սպառնալիքներ հնչեցրել եւ հեռացել. նրան որոնում են
Մայիսի 11-ին, ժամը՝ 10։40-ի սահմաններում ՎՏԲ բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մասնաճյուղ ներխուժած եւ սպառնալիքներ հնչեցրած քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

















































