Կառավարությանը ցանկանում եմ հաջողություն, բայց շատ հարցերում համակարծիք չեմ. Կարեն Կարապետյան
Որոշակի առումով հետևում եմ Հայաստանի ներքաղաքական անցուդարձին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Կարապետյանը ժամանել էր ԱԺ՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Այսօր կառավարությանը ցանկանում եմ հաջողություն, որ մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև իրականում պրոբլեմը լուրջ է, բայց կառավարության հետ ես շատ հարցերում համակարծիք չեմ»,- ասաց Կարեն Կարապետյանը։

















































