Չինաստանն առաջին անգամ 3D տպիչ է փորձարկել տիեզերքում
Չինաստանը տիեզերական ուղեծրում առաջինն աշխարհում ավտոնատ ռեժիմով հաջողությամբ փորձարկել է 3D տպագրության տեխնոլոգիան:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, տիեզերական 3D տպիչը, որն ստեղծվել է Չինաստանում, և դրանով ուղեծրում հաջողությամբ տպված երկու նմուշն ուրբաթ վերադարձել են Երկիր: Այն Երկիր է վերադարձրել նոր սերնդի կառավարվող, չինական փորձնական տիեզերանավի պարկուճը:
Նշվում է, որ սա իր տեսակում առաջին փորձն է ինչպես Չինաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար, որի ժամանակ ուղեծրի տարածքում 3D տպագրություն է տեղի ունեցել՝ պոլիմերային բաղադրամասերի անդադար օգտագործմամբ, որոնք միմյանց ամրացվել են ածխածնային մանրաթելով:
Ուղեծրում 3D տպագրության համակարգն ավտոմատ ռեժիմով է աշխատել: Մինչ այս բոլոր նմանօրինակ փորձարկումներն իրականացվել են մարդկանց ներկայությամբ, որոնք պետք է կարգավորեին ի հայտ եկող անսարքությունները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը