Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Տեսանյութեր

«Կոպեկ-կոպեկ հետ եք տալու, տներդ ծախելու եք՝ հետ տաք, այնպես որ, մի ուրախացեք». Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

«Ես իշխանություններից դժգոհ չեմ, ես կադրերից եմ դժգոհ՝ տգետ կադրերից. ժողովուրդն էլ է դժգոհ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման համար պետք է անհապաղ վարչապետին կից մասնագետների խորհուրդ ստեղծվի:

Նա նշեց, որ այս տարի մթերումների խնդիր չենք ունենա. «Լոլիկ էլի չի դրվելու, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մորմազգի ցեցի հարցը լուծել, չի լինելու, որովհետև պայքարի միջոցները հիմա արդեն պետք է աշխատեին: Մորմազգու ցեցը 7-ական ձվադրում է անում, այսինքն՝ 14 օրը մեկ, և մինչև 200 ձու է ձվադրում: Պայքարի հստակ մեթոդներ կան, վաղուց կան»:

Հարցին՝ եթե այդ մեթոդները կան, ինչո՞ւ չեն կիրառվում, նա պատասխանեց. «Ուղեղ չունեն, կրթություն չունեն, ո՞նց ասեմ: 7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել: Էս վերջերս Հանրային խորհրդում մի մարդ ցույց տվեցին՝ գյուղատնտեսությունն է ներկայացնում. այ ախպեր ջան, ոչ կրթություն ունես, մի հատ ջերմոց ունես՝ մեխակ ես ծախում: Նա մինչ այդ հանրապետական էր, դրանից առաջ ՕԵԿ-ից էր, դրանից առաջ գեներալի թևի տակ էր, հիմա էլ եկել՝ քայլող է դարձել: Անունը չեմ տալիս, թող իրենք ման գան, գտնեն, ինձ հետաքրքի՞ր է: Դավաճաններով էս երկիրը լցված է: Նիկոլի դիմացը պետք է դնեն՝ էս մարդը սա է, էսքան հանցանք է կատարել: 4 քրեական գործով հանցագործին բերում՝ պաշտոն ես տալի՞ս»:

Հարցին՝ անուններ ինչո՞ւ չեք տալիս, նա արձագանքեց. «Է, կարող եմ տալ, բայց ինչի՞ տամ, որ ուրախանա՞ն. չեմ ասելու: Եթե երկիրը քանդելու խնդիր ունեն, դա այլ հարց է. պարզ ասեք՝ երկիրն ենք քանդում: Օրինակ՝ երեկվա պառլամենտի միջադեպը. գետինը չմտա՞ն բոլորը: Աղջիկ-տղա խառնվել էին իրար, ամոթ է, չէ՞, հասուն մարդիկ եք: Մեկն էլ շիշն է տանում, որ չշպրտի: Եվ դրանք դեռ աշխատավարձ են ստանո՞ւմ, պարգևավճարներն էլ՝ հետը: Ես ասել եմ ու կասեմ՝ լավ հիշեք, պարգևավճար ստացողներ, ժամանակը գալու է և կոպեկ-կոպեկ վերադարձնելու եք: Ոնց որ վարչապետը հայտարարեց, որ ով ավել գումար է ստացել, պետք է վերադարձնի, լրիվ համաձայն եմ, պետք է վերադարձնեն, բա իհարկե, նույնը՝ այս պարգևներ ստացողները՝ նախարար կլինի, պատգամավոր կլինի, կոպեկ-կոպեկ հետ եք տալու, տներդ ծախելու եք՝ հետ տաք, այնպես որ, մի ուրախացեք: Չի՛ կարելի ժողովրդի գրպանը մտնելով՝ հարստանալ»: