Ադրբեջանական ծագման աղ ու թեյ են հայտնաբերել
Հայ- վրացական սահմանին կանխվել է ադրբեջանական ծագման մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
Ըստ հաղորդագրության, Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագման սննդային աղ և թեյ:
Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն:
Հիշեցնենք, ապրիլին Երևանի ու մարզերի մեծ ու փոքր շուկաներում, պտուղ-բանջարեղենի խանութներում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հայտնաբերել էր ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:
Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում պարզել էր, որ Երևանի երկու բնակիչ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի երկու բնակչի օժանդակությամբ, առանց հայտարարագրելու, ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր: Գործով մեղադրանքներ են առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում