Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Նրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը

Երեկ շատ կարևոր օր էր։ Երկու՝ զուգահեռ ընթացող իրադարձություն տվեցին շատ կարևոր հարցերի պատասխաններ։ Պատմական և ընթացիկ հարցերը՝ ինչո՞ւ ենք մենք դարերով կորցրել մեր պետականությունը, ի՞նչ է կատարվում այսօր և ի՞նչ է պետք անել, տեղավորվում են երկու իրադարձությունների տիրույթում.

1. Մարտի 1-ի դատավարություն
2. Ազգային Ժողովի նիստ

Դատական նիստը

Դատական նիստի սկսվելուց րոպեներ առաջ, երբ ուղիղ հեռարձակումն արդեն միացած էր, լսվեց Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կարճ երկխոսությունը.
Սեյրան Օհանյան - Այսօր տոն է, չէ՞, շնորհավորում եմ, Շուշիի ազատագրման օրն է:
Ռոբերտ Քոչարյան- Որտե՞ղ էիր այս օրը:
Ս.Օ. – Ես՝ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ:
Ռ.Ք. – Իսկ Լիսագո՞րը:
Ս.Օ.- Սկզբում այնտեղ, հետո նոր՝ Լիսագոր:

Վայրկյաններ տևած այս խոսակցությունից հետո դատավարությունը, մեծ հաշվով, կորցնում է իմաստը։ Ով ինչ կասի, ով ինչ կառարկի, ով ինչ կորոշի՝ պատմության տեսակետից չորրորդական է։ Բայց «ինչո՞ւ ենք մենք դարերով պետականություն կորցրել» հարցը գտնում է իր պատասխանը։

ԱԺ նիստը

Մեկ այլ շենքում «դատվում» էր երկրի քաղաքական միտքը։ Հեղափոխականը խփում էր կիսահեղափոխականին։ Բոլորի աչքի առաջ հեղափոխականը սադրեց ու հարձակվեց։ Տեսան բոլորը, այդ թվում՝ հեղափոխական 88-ը։

Բայց հետո հայտնվեց նրանց ղեկավարն ու գրեթե Օրուելի ոճով ասաց. «Ճիշտ չե՛ք տեսել, մեղավորը Էդմոնն էր...»։ Եվ 88-ը սկսեց ծափահարել, ինչը նշանակում էր՝ իհա՛րկե, մենք ճիշտ չենք տեսել, ճիշտ չենք հասկացել... Իհա՛րկե, մեղավորը Էդմոնն էր։

Ծափահարում էր նաև Արարատ Միրզոյանը, որը 2 ժամ առաջ, տագնապած, անվտանգություն էր կանչում՝ հենց իր հեղափոխականին զսպելու։ Քաղաքացիականներով զսպել այլևս հնարավոր չէր։

Ես միշտ այն կարծիքին էի ու հիմա էլ դեռ եմ, որ իշխող 88-ի մեջ կան ինքնուրույն և լուրջ մարդիկ։ Փորձում եմ հասկանալ, թե ազդեցության ի՛նչ մեխանիզմներով է Փաշինյանը նրանց ստիպում՝ ուրանալ սեփական ինքնությունը։ Չգիտեմ, թե որն է մերօրյա քաղաքական թրաֆիքինգի մեխանիզմը, բայց ակնհայտ է, որ խորհրդարանական քաղաքական միտքը «Ջումշուդացվում» է. առաջնորդը վերցրել է նրանց քաղաքական անձնագրերը։ 21-րդ դարում նման միջադեպից անմիջապես հետո ծափահարել իրականությունը ձևախեղող առաջնորդին՝ շատ դժվար է։ Քաղաքական մի ուժի անդամները, որոնք, իրենց պնդմամբ, գաղափարական հեղափոխություն են արել, շատ մանրամասն պիտի ընտրեն՝ ո՛ր խոսքերին ու տեսակետներին արժե ծափահարել՝ անկախ այն բանից, թե ով է ասողը։ Մարդիկ, որոնք հավակնում են կրողը լինել հեղափոխություն իրագործած ազատ քաղաքացիական շարժման գաղափարների, ծափահարում են այդ գաղափարների ուղիղ հակառակ երևույթներին՝ քաղաքական մտքի ճնշմանը, ազատ խոսքի իրավունքի ոտնահարմանը, իրականության ձևախեղմանը՝ հանուն պահի քաղաքական շահի։ Տրամաբանությանը շատ ավելի մոտ կլիներ, եթե այդ մարդիկ սկսեին հետ պահանջել իրենց «քաղաքական անձնագրերը», վերագտնեին իրենց ազատությունը, իրենց ինքնությունը։ Հակառակ դեպքում նրանք շուտով կորցնելու բան գրեթե այլևս չեն ունենա, քանի որ իրենց հեղինակությունը, երբեմնի քաղաքացիական պահվածքի մնացորդները և քաղաքական ինքնուրույն գործունեության հեռանկարը ցավալիորեն կզրոյանան։

Եվ եկեք հերթական անգամ չասենք, թե «առաջ նույնպես այդպես է եղել», ի վերջո՝ երկու տարի առաջ մարդկանց միավորող մղումներից էր նաև հենց քաղաքական գերիների ինստիտուտը վերացնելու ցանկությունը։
Քանի որ դատավարությունը և ԱԺ նիստը զուգահեռ էին գնում, տպավորությունները ձևավորվում էին միաժամանակ.

1. Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովը շատ ավելի ազատ են, քան սեփական տեսածը երկու ժամ հետո ուրացող՝ 88 ծափ տվողները։

2. Արցախի հերոսներին դատել իրականում հնարավոր չէ։ Աբսուրդ է մտածել, որ մի դատավոր իր դատավճիռներով կարող է դատել Շուշի ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց։ Հաղթանակը դատել հնարավոր չէ, բայց կորցնել հնարավոր է։

3. Սեյրան Օհանյանի սկսած՝ մի քանի տողանոց երկխոսությունը հաղթում էր իր զսպվածությամբ. Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ունեցող, գեներալ-գնդապետը կիսաձայն շնորհավորում է Արցախի հերոս, Արցախի և ՀՀ նախկին նախագահին, որն էլ առանց պաթոսի, ի միջի այլոց հարցնում է՝ «ո՞ր հատվածում էիր 28 տարի առաջ»։ Խոսակցությանը լուռ հետևում էր մեկ այլ ամբաստանյալ, կրկին՝ մարտական խաչ կրող, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը։

4. Դատավարության մի պահից՝ երիտասարդ փաստաբանը հատ-հատ թվարկում էր, թե միջնորդություն ներկայացրած նախկին վարչապետերը ինչ սրիկաներ են։ Խոսքը Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Անուշավան Դանիելյանի, Կարեն Կարապետյանի մասին էր՝ մարդկանց, որոնք լուրջ ավանդ ունեն պետության կայացման գործում։

5. Զուգահեռ՝ ԱԺ-ում սկսեց իր ելույթը գործող վարչապետը։ Ելույթը ներկայացնել չեմ ուզում, լավ կլիներ՝ մարդիկ այն լսեին և ինքնուրույն հետևություններ անեին։ Ինքնուրույն։ Շատ կարևոր է, որ մարդիկ սկսեն ինքնուրույն պատասխանել «ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում» հարցին։

Եվ վերջում գալիս է «ի՞նչ է պետք անել» հարցը։ Այն պետությունները, որոնք ունեցել են մեր այսօրվա իրականությանը մոտ իրականություն, դուրս են եկել այդ փուլից տարածքային ծանրագույն կորուստներով. Էլչիբեյի Ադրբեջանը, Գամսախուրդիայի և Սահակաշվիլիի Վրաստանը, հեղափոխական Ուկրաինան։ Հետևաբար՝ պետք է անել ամեն ինչ՝ այսօրվա իրականությունը փոխելու համար։ Իշխանության առավել առողջ ու ինքնուրույն ներկայացուցիչները պիտի սկսեն պահանջել և հետ ստանալ իրենց ազատությունները, սկսեն վերջապես գոյություն ունենալ որպես առանձին գործիչներ՝ իրենց առանձին տեսակետներով, իսկ իշխանությունից դուրս գտնվող առաջադիմական ուժերը պիտի սկսեն սթափ դատել, մի կողմ դնեն էգոցենտրիզմը, հավակնոտությունը, կենտրոնանան երկրի շահերի և մարդկային ու կազմակերպչական ռեսուրսների ռացիոնալ տնօրինման վրա։ Այդ երկու հիմնական խոչընդոտը՝ կոնֆորմիզմը և էգոցենտրիզմը, պետք է կարողանալ մի կողմ դնել։ Պետք է սկսել քանդել վերը նշված առաջին հարցի արատավոր հիմքերը՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ պետականություն կորցրել։

Ծառայությունը հայրենիքին երբեմն կարող է շատ անսպասելի ձևով արտահայտվել՝ բարձրաձայն ընդդիմանալով «վերադասի» հակաիրավական պարտադրանքին կամ՝ հրաժարվելով սեփական հավակնություններից՝ ի շահ ընդհանուր գործի։ Այդ ճանապարհով գուցե շատ անուններ չմտնեն պատմության դասագրքեր, բայց պատմության ընթացքը, վստահաբար, կփոխվի, և երկիրը կխուսափի լուրջ կորուստներից։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»