Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ադրբեջանը մի քանի տարի թաքցնում էր Շուշիում կրած պարտության լուրը. ՊԲ խոսնակը ներկայացրել է 1992թ. դեպքերը՝ այլ տեսանկյունից

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Շուշիի ազատագրումը» խորագրով:

«Շուշիի ազատագրման եւ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող հումանիտար միջանցքի բացման ռազմագործողության շուրջ արդեն իսկ բազում անդրադարձեր են եղել ինչպես հայրենական, այնպես էլ օտար հեղինակների կողմից եւ, համոզված ենք, որ դեռ կլինեն, հատկապես, որ իրադարձությունն ինքնին հետաքրքիր է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով:

Այս հրապարակումով 1992թ. մայիսյան պատերազմական շրջանում տեղ գտած դեպքերը մենք կդիտարկենք մեկ այլ տեսանկյունից, փորձելով ռազմագործողության ընթացքին զուգահեռ ներկայացնել նաեւ Շուշիի ռազմագործողությանը նախորդած եւ հաջորդած զարգացումների վերաբերյալ տարիներ անց ադրբեջանական նախկին եւ ներկա բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչների կողմից տրված իրարամերժ վկայություններն ու գնահատականները:

Հայոց հինավուրց Շուշի բերդաքաղաքի ազատագրումն արցախահայության համար ոչ միայն պատմական, այլ նաեւ կենսական անհրաժեշտություն էր: Ունենալով դարերից եկող հայեցի նախապատմություն, սակայն գտնվելով խաշնարածների բացարձակ վերահսկողության տակ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների «ընդվզումները» միավորող եւ ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի (плацдарм):

Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը եւ այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ:

Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով «վարակիչ» դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար: Միայն «1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից եւ Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4740 արկ, որից մոտ 3000-ը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծությունների հետեւանքով զոհվեցին 111 եւ վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն եւ շինություն…»:

Չնայած առկա այս եւ նման բազում այլ փաստերի, այդուհանդերձ, ադրբեջանական քարոզչությունը տարիներ շարունակ փորձում է կատարվածը մատուցել «ծուռ հայելու» մեջ եւ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայկական կողմի ձեռնարկած ագրեսիա ադրբեջանական ժողովրդի դեմ»: Ավելին, ըստ որոշների, «ագրեսիան» հայերն իրականացրել են ռուսների օգնությամբ, քանի որ, ինչպես Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն է ասում. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Պ. Գրաչյովի մայրը հայ է… Մայիսի 8-ին՝ Շուշիի գրավման օրը, Գրաչյովը կատարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները, իսկ նույն տարվա մայիսի 17-ին Բ. Ելցինը նրան նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնում: 1992թ. մայիսի 18-ին հայ անջատողականները, Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պ. Գրաչյովի օժանդակությամբ գրավել են Շուշին եւ Լաչինը: Այդ ընթացքում Գրաչյովն օգտագործել է Հայրենիքին դավաճանած ադրբեջանցիներին, մասնավորապես, Ռահիմ Ղազիեւին»:

Որ Շուշիի օպերացիայից անմիջապես հետո եւ դրան հաջորդած տարիներին ադրբեջանական ճակատի գրեթե բոլոր մակարդակներում եղել եւ առայսօր էլ, բավականին պարզունակ կերպով, շարունակվում է դավաճանների փնտրտուքն ու իրար մեղադրելու եւ, ըստ այդմ՝ նաեւ սեփական անզորությունը քողարկելու ոչ պատվաբեր գործելաոճը, դա ակնհայտ է ու, թերեւս, այդ մասին դեռ կխոսվի: Իսկ մինչ այդ այն մասին, թե ինչպես կարող էր ռազմական հզոր զինանոցի վերածված եւ ամեն օր շուրջը մահ ու ավերածություն սփռող Շուշին հանկարծ դառնար հայկական ագրեսիայի զոհ:

Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացված էին՝ «Տարածքային» (հրամանատար՝ Ֆահրեդդին Սաֆարով), «Ղարաբաղ» (հրամ.՝ Թոֆիկ Օղուզ), Ժողովրդական ճակատի (հրամ.՝ Ռամիզ Ղամբարով), Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական (հրամ.՝ Ջալալ Վերդիեւ) գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը (հրամ.՝ Էլչին Մամեդով), «Սաբաիլ» տանկային ստորաբաժանումը (հրամ.՝ Գաջի Ազիմով), հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը եւ մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ Շուշիում առկա էր նաեւ բավարար քանակի ռազմական տեխնիկա եւ սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետեւակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 «Գրադ» հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ «АГС-17» տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ «Стрела» տեսակի կայանք եւ մեծ քանակությամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ, որը, դատելով մինչ այդ կատարվածից, փաստորեն նախատեսված էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը զանգվածային արկակոծության ենթարկելու համար:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որեւէ տարբերության, վկայակոչում է նաեւ նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը : Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից պարզվում է նաեւ հետեւյալը. «…Ես հրաման տվեցի «Գրադ» կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել: Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում եւ Ղազիեւի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը եւ այնտեղից հետեւում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետեւանքով շարքից հանվել է 5 միավոր հետեւակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ «134»-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը եւ սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին… Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի…» :

Ստեփանակերտի եւ շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են եւ, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի «պաշտպանության» հրամանատար Էլբրուս Օրուջեւի եւ Ռահիմ Ղազիեւի միջեւ 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության , այլեւ Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես «կանխարգելիչ հարված»:

«Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիեւը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաեւ իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ»,- վկայում է Է. Օրուջեւը: Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման»:

Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ «ազատ գործելու» համար, ինչպես վերեւում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:

Մայիսի 7-ին ադրբեջանական հետեւակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարեւմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի եւ Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին «Գրադ» կայանքի շուրջ 200 հրթիռ եւ տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետեւանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, եւս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում եւ քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:

Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի եւ միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի, իսկ դրան զուգահեռ նույն ճանապարհով կատարվում էր նաեւ Շուշիում մնացած քաղաքացիական բնակչության տարհանում»:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու եւ, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի: Մայիսի 7-ի երեկոյան կողմ Ստեփանակերտի հարավարեւմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան հայկական ստորաբաժանումները չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման»: