Որքանով են արդյունավետ կորոնավիրուսի թեստերը. «կորոնավիրուս է հայտնաբերվել» այծի և պապայայի մոտ
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին որոշել է ստուգել, թե որքանով են արդյունավետ կորոնավիրուսի թեստերը: Նա լաբորատորիա է ուղարկել նմուշներ, որոնք վերցված են եղել ոչ միայն մարդկանցից, այլ նաև կենդանիներից և մրգերից: Այս մասին գրում է Aljazeera-ն:
«Մենք մի քանի կեղծ նմուշներ էինք ուղարկել լաբորատորիա` դրանց մարդկանց անուններ վերագրելով: Օրինակ՝ մեքենայի յուղը, որն իբր 30-ամյա տղամարդ Ջաբիր Խամզայի նմուշն էր, տվել է բացասական պատասխան: Մենք հացենու պտուղի նմուշ ենք ուղարկել որպես 45-ամյա Սառա Սամվելի նմուշ, վերջնական պատասխանն այդպես էլ չեն կարողացել հաստատել: Իսկ երբ մենք ուղարկեցինք պապայայի նմուշը և այն անվանեցինք 26-ամյա Էլիզաբեթ Էնի նմուշ, պարզվեց, որ պապայան կորոնավիրուս ունի: Այծի անալիզները նույնպես դրական պատասխան են տվել»,-պատմել է Տանզանիայի նախագահը:
Նա լաբորատորիային մեղադրել է «կեղտոտ խաղի» համար: Պաշտոնից հեռացված առողջապահության ազգային լաբորատորիայի ղեկավարի նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Միևնույն ժամանակ Մագուֆուլին չի բացառել, որ այծի ու պապայայի մոտ կորոնավիրուս հաստատած թեստային համակարգերը հնարավոր է անսարք եղած լինեն: Թեստեր արտադրող երկրի անունը նա չի նշել:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը