ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի առաջիկայում համաձայնեցնել Հայաստանի հետ կենսանվտանգության մասին փոխըմբռնման հուշագիրը
Ռուսաստանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ կենսանվտանգություն ապահովելու հարցում երկկողմանի միջկառավարական փոխըմբռնման հուշագրի շուրջ եւ հույս ունի, որ բանակցությունները կավարտվեն առաջիկայում: Այդ մասին ուրբաթ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հույս ունենք, որ հուշագրի շուրջ բանակցություններն առաջիկայում կամփոփվեն»,-ասել է նա: Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը համոզված է, որ այդ փաստաթուղթը ստորագրելն ու դրա դրույթների իրականացումը դրական կանդրադառնա ժողովուրդների սանիտարահիգիենիկ բարօրության վրա ոչ միայն երկու երկրների, սակայն նաեւ ամբողջ հետխորհրդային տարածքում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դեռեւս չստորագրված պայմանավորվածությունների մանրամասները այդպիսի զգայուն հարցում ենթակա չեն հանրայնացման:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հաղորդել էր, որ այդ հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է միջպետական համաձայնեցման գործընթացում, որը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով երկրում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ:

















































