Մայիսի 8-ին Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում միմյանց ծեծեցին (Տեսանյութ)
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, բայց բառերը չէին լսվում: Փոխարենը լսվում էր Մարուքյանը խոսքը. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց նա ու իջավ ամբիոնից:
Նրան մոտեցավ Սասուն Միքայելյանն ու բռունցքներով սկսեց հարվածել: Մարուքյանը պատասխանեց, որից հետո մեծ ծեծկռտուք սկսվեց:
Պատգամավորներն դուրս եկան իրենց տեղից եւ չէր հասկացվում, թե ով էր եկել բաժանելու, ով՝ հարվածելու:
Հրմշտոցի մեջտեղում էին նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրանք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը:
Քիչ անց Արարատ Միրզոյանը վերադարձավ իր տեղը եւ բոլորին կոչ արեց զբաղեցնել իրենց տեղերը: Նշենք, որ Ազգային ժողովումէ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պետք է եզրափակիչ ելույթ ունենա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս