Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Որտե՞ղ փնտրել բյուջեի 500 միլիոն դոլարը

168.am-ը գրում է․ «Կառավարության գնահատումներով՝ այս տարի պետական բյուջեն կունենա 260 մլրդ դրամի ֆինանսական ճեղքված։ Դա այն գումարն է, որի մի մասը չի ստացվելու հարկերի հավաքման տեսքով։ Խոսքը շուրջ 170 մլրդ դրամի մասին է։

Ֆինանսական ճեղքվածքի մյուս մասը կապված է բյուջեի դեֆիցիտի ավելացման հետ։ Ինչպես հայտնի է, այն նախատեսվում է հասցնել ՀՆԱ 5 տոկոսին։

Բյուջեն կատարելու համար՝ ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի լրացուցիչ 500-540 մլն դոլար. նայած, թե ինչպիսին կլինի այդ պահին դոլարի փոխարժեքը։ Չհաշված, որ այն ծանրացնելու է պետական պարտքը և ստիպված ենք լինելու ըստ ամենայնի, դուրս գալ օրենքով ամրագրված պարտք-ՀՆԱ 60 տոկոսի առավելագույն տիրույթից՝ մի բան էլ դեռ պետք է մտածել, թե որտեղի՞ց ենք գտնելու այդ գումարները և ի՞նչ պայմաններով։

Այս առնչությամբ 168․am-ը մի քանի հարցով դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին և Ֆինանսների նախարարությանը։ Պատասխանել է Ֆինանսների նախարարությունը։

Նախ ներկայացնենք հարցերը.

Հարց 1․ Հայտնի դարձավ, որ ապրիլին Հայաստան է ժամանել ԱՄՀ-ի փորձագիտական խումբը, որի աշխատանքի արդյունքում հայտարարվեց, որ Հայաստանը իր վճարային բալանսի դեֆիցիտը ծածկելու համար ԱՄՀ-ից լրացուցիչ ստանալու է շուրջ 175 մլն դոլարի վարկային աջակցություն։ Ի՞նչ պայմաններով է տրվում այդ վարկը՝ տոկոսադրույք, մարման տարիներ, սպասարկման վճար, արտոնություններ։

Հարց 2․ Հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը մակրոֆինանսական աջակցության գործիքով շուրջ 3 մլրդ եվրոյի աջակցություն է ցուցաբերում հարևանության մի շարք երկրներին։ Հայաստանը այդ ցանկից դուրս էր, սակայն, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «ԵՄ մակրոֆինանսական աջակցության գործիքը վարկային մեխանիզմ է, որը առաջարկվել է նաև Հայաստանի Հանրապետությանը և կդիտարկվի՝ ըստ անհրաժեշտության»։

Ի՞նչ տոկոսադրույքով, մարման ի՞նչ ժամկետով, սպասարկման ի՞նչ վճարով և ի՞նչ արտոնություններով է առաջարկվել ԵՄ տվյալ վարկային աջակցությունը։

Հարց 3․ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օրերս հայտարարել է, որ Հայաստանի բյուջեի արտաքին պարտքային բեռն ավելանալու է շուրջ 500 մլն դոլարով։ Ի՞նչ աղբյուրներից և ի՞նչ պայմաններով է նախատեսվում այդ գումարի ձեռքբերումը։

Ի պատասխան վերոնշյալ հարցադրումների՝ Ֆինանսների նախարարությունը հայտնել է հետևյալը.

Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետև՝ Հիմնադրամ) կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (SDR, 248.2 մլն ԱՄն դոլարին համարժեք) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ս․թ․ մարտի 12-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել ծրագրի երկրորդ վերանայումը, որի եզրափակմամբ ՀՀ-ի համար հասանելի կդառնան ընդհանուր 77․142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով վարկային միջոցներ։ Այնուամենայնիվ, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ օգտագործելու Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու ուղղությամբ։ Արդյունքում, Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի՝ ս․թ․ մայիսի 18-ին նախատեսվող նիստում հաստատվելու պարագայում ՀՀ-ի համար հասանելի կդառնան ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար)՝ սեպտեմբերին նախատեսվող՝ ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

Հիմնադրամի՝ վերը նշված երկու գործիքները տրամադրվում են վարկավորման միևնույն պայմաններով՝

մարման ժամկետ․ վարկերը տրամադրվում են 5 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ ժամկետը՝ 3.25 տարի․ տրամադրվելիք վարկերը ենթակա կլինեն մարման 2023-2025 թվականներին,
տոկոսադրույք․ վարկի տոկոսադրույքը բաղկացած է` ՀՓԻ-ի տոկոսադրույքից և փոփոխական մարժայից: ՀՓԻ-ի տոկոսադրույքը սահմանվում է շաբաթական կտրվածքով (նվազագույնը 0.05%), իսկ մարժան՝ Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար և ներկայումս այն կազմում է 1%,
տոկոսավճարի հավելավճար, որի հաշվարկը փոխկապակցված է Հիմնադրամում ՀՀ քվոտայի հետ, որը ներկայումս կազմում է 128.8 մլն ՀՓԻ: Քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում վճարվում է հավելավճար` 2% դրույքաչափով (գերազանցող մասի համար), իսկ երեք տարի անց քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում` տարեկան լրացուցիչ 1%,
ծառայության վճար․ վճարվում է միանվագ՝ յուրաքանչյուր մասհանված գումարի 5%-ի չափով,
պարտավորության վճար․ պարտավորության տարեկան վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ և համամասնորեն վերադարձվում է՝ ծրագրի հաջող իրականացմանն ու մասհանումների տրամադրմանը համահունչ: Պարտավճարը հաշվարկվում է 0.15% դրույքաչափով` քվոտայի 115%-ը չգերազանցող գումարի դեպքում, 0.30% դրույքաչափով` քվոտայի 115%-ից մինչև 575%-ը և 0.6% դրույքաչափով` քվոտայի 575%-ը գերազանցող գումարների դեպքում:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) մակրոֆինանսական աջակցությունը տրամադրվում է միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերի, ինչպես նաև վարկերի և դրամաշնորհների համադրման եղանակով: Դրամաշնորհները հատկացվում են ԵՄ բյուջեից, իսկ վարկային միջոցները Եվրոպական հանձնաժողովը փոխառում է կապիտալի միջազգային շուկաներից և, այնուհետև, գրեթե միևնույն պայմաններով (անվանական գումար, արժեկտրոն, մարման ժամկետ) ենթավարկավորում շահառու երկրին: ԵՄ խորհրդի և ԵՄ խորհրդարանի որոշմամբ սահմանվում են յուրաքանչյուր երկրի համար ծրագրի ֆինանսավորման չափը և կառուցվածքը, մասնաբաժինների քանակը, վարկային բաղադրիչի համար վարկի առավելագույն (միջին) ժամկետը:

Մակրոֆինասնական աջակցության գործիքն ունի բացառիկ բնույթ և գործի է դրվում վճարային հաշվեկշռի հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրներին աջակցություն ցուցաբերելու համար։ Վերջինիս տրամադրման համար նախապայման է հանդիսանում Հիմնադրամի հետ մասհանման փուլում գտնվող ոչ կանխարգելիչ ծրագրի առկայությունը, և հատկացվում է՝ ի լրումն Հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ներկա պահին հնարավոր չէ տրամադրել մակրոֆինանսական ծրագրի շրջանակներում հնարավոր վարկի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ կողմերի միջև դեռևս առկա չէ նշված գործիքից օգտվելու հստակ պայմանավորվածություն, և վարկավորման պայմանները ուղղակիորեն կախված կլինեն դրանց մասհանման պահին կապիտալի միջազգային շուկայում ձևավորված կառուցվածքից:

Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից լրացուցիչ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փոխառու միջոցներ ներգրավելուն, ապա հայտնում ենք, որ նշված գումարի մեջ ներառված են Հիմնադրամի կողմից ներգրավվելիք շուրջ 315 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային միջոցները՝ համաձայն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության։

Մյուս կողմից, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարությունը դիտարկում է փոխառու միջոցների ներգրավման բոլոր հնարավորությունները՝ անհրաժեշտության դեպքում առավել շահավետ պայմաններով լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով:

Հ.Գ. Ֆինանսների նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ առայժմ կառավարությանը հաջողվել է լուծել միայն 315 մլն դոլարի հարցը։ Թեև դա էլ դեռ վերջնական չէ։ Շատ բան կախված է լինելու ԱՄՀ գործադիր տնօրենների խորհրդի մայիսի 18-ին կայանալիք նիստի արդյունքներից։ Այդ նիստում պետք է որոշվի ակնկալվող 175 մլն դոլարի հարցը։