Բակո Սահակյանը չի մերժի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մայիսի 11-ին, ժամը 13:00-ին կհյուրընկալի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով ընդունել է հանձնաժողովի հրավերը եւ հաստատել մասնակցությունը։
Կարապետյանից հետո քննարկվում է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հրավիրելու հարցը։ Պարոն Սահակյանը ստացե՞լ է հրավեր, ստանալու դեպքում մասնակցելո՞ւ է նիստին՝ երեկ հարցրինք նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։ Նա ասաց, որ հրավերի մասին ինքը տեղեկություն չունի․ «Բայց գործող նախագահը հայտարարել է մեկ առիթով, որ չի հրաժարվի, եթե իրեն կանչեն»։
Նշենք նաեւ, որ այսօր՝ մայիսի 8-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կմասնակցեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին եւ կներկայացնեն իրենց միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի վերջին նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել անձամբ ներկայանալու դատարան, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվեց, եւ դատաքննությունը ձգձգվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա