Ինչու է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ օրս շարունակում է քննարկվել հարցը՝ ինչու Քյարամյանը 1 օրում երկու պաշտոն ստացավ՝ հաստատվելով Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ:
Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի քանի անգամ զեկուցվել է, որ ԱԱԾ-ից արտահոսք է լինում, ու կասկածներ կան, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի ինֆորմացիաների է տիրապետում: Դրա համար Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ՝ որպես վարչապետի հավատարիմ եւ աչալուրջ պաշտոնյա: Նրա առջեւ խնդիր է դրված փակել հնարավոր արտահոսքերը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քյարամյանը պաշտոնապես համակարգելու է ԱԱԾ քննչական մարմինների աշխատանքը: Հիշեցնենք, որ Քյարամյանին այդ պաշտոնում նշանակելու համար նրան նախ կես օրով նշանակեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, տրվեց նաեւ գնդապետի կոչում, որպեսզի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի նշանակման չափանիշներին համապատասխանի:
Բանն այն է, որ վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից նա չէր կարող միանգամից նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար կոշտ չափանիշներ կան՝ չհաշված այն, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել միայն գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցողը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա