Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Աննա Դանիբեկյանը պետք է յոթն անգամ չափի, հետո կտրի` որոշում կայացնելուց առաջ. Ռուբեն Սահակյան

7or.am-ը մայիսի 8–ին վերսկսվող Մարտի 1-ի գործով դատավարության վերաբերյալ զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ։

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մայիսի 8-ին նշանակելու փաստն ինչպե՞ս եք գնահատում. դա Աննա Դանիբեկյանի՞ որոշումն էր, դատախազության թելադրա՞նքը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։ Ի վերջո` միտումնավո՞ր է հենց Շուշիի ազատագրման օրն ընտրվել Արցախյան ազատամարտի լիդերին ազատելու հարցը «քննելու» համար, թե՞ «երջանիկ զուգադիպության» հետ գործ ունենք։

Դժվար է այդ հարցի միակ ճիշտ պատասխանը տալ`նման տեղեկություններ ես չունեմ: Բայց որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի անազատության մեջ, կարծում եմ, ոչ մեկի, այդ թվում նաև նիստը նախագահող դատավորի համար գաղտնիք չէ: Գաղտնիք է` համենայն դեպս ինձ համար, թե կոնկրետ ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանի «խորհրդատու-հրահանգիչը»: Այս բնորոշումն իմ ընտրությունն է՝ կարելի է դա այլ կերպ անվանել, օրինակ՝ «փաստացի որոշում կայացնող կամ թելադրող»: Որ այդպիսի մեկը կա` չեմ կասկածում, ավելին՝ համոզված եմ: Համոզված եմ նաև, որ դա վարչապետը չի և դատախազությունը չի: Դա մեկն է, ով անձամբ կամ իր ներկայացուցչի՝ «բանագնացի» միջոցով ուղղորդում է Աննա Դանիբեկյանին: Ինչ վերաբերում է նիստը մայիսի 8-ին նշանակելու փաստին, կարծում եմ, որ դա հենց այդ «մեկի» թելադրանքն է: Եթե Աննա Դանիբեկյանն այդ օրն ընտրած լիներ զուտ մեխանիկորեն՝ չիմանալով կամ մոռանալով օրվա խորհուրդը, ապա այդ մասին մամուլում ծավալվող քննարկումներին ծանոթանալուց հետո անմիջապես կփոխեր իր որոշումը և նիստը կնշանակեր մոտակա մեկ այլ օր: Այդպես վարվելու որևէ խոչընդոտ չկար: Ուստի թելադրանքի վարկածն առավել հավանականն է:

Նիստը կկայանա՞, Ձեր կարծիքով` նկատի ունենալով, որ տիկին Դանիբեկյանը վերջերս շատ անկանխատեսելի է դարձել։

Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Իսկ անկանխատեսելին ինձ համար ոչ այնքան դատավորի, որքան նրա փոխարեն «փաստացի որոշում կայացնող կամ թելադրող խորհրդատու-հրահանգչի» վարքագիծն է:

Դատավորի անակնկալ և տևական բացակայության փաստը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց՝ սկսած նրանից, որ տիկին Դանիբեկյանը հոգնել է «թավշա անարդարադատության»` երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի բութ գործիք լինելուց և ուզում է դուրս գալ խաղից, վերջացրած նրանով, որ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները մերժելու իրավական հիմքեր չունի, դրա համար էլ ձգձգում է դատավարությունը։ Ի՞նչն է խնդիրն` ըստ Ձեզ։

«Հոգնելու» վարկածը բացառում եմ: Իմ կարծիքով, որը, նկատեմ`ձևավորվել է Աննա Դանիբեկյանի մինչ օրս կայացրած մի շարք առանցքային որոշումների բովանդակային վերլուծության արդյունքում, իրավական հիմքերը նրա համար երկրորդական նշանակություն ունեն: Հակառակ դեպքում այդ որոշումները պատճառաբանված կլինեին այնպես, ինչպես դա պահանջվում է քրեական դատավարության օրենսգրքով, ոչ թե առանց տրամաբանական և գործի նյութերից բխող փաստարկումների: Ի դեպ՝ դատական ակտերի թերի պատճառաբանված կամ ընդհանրապես չպատճառաբանված լինելու փաստերը մեր դատական համակարգում հաճախ հանդիպող երևույթներ են: Մի կողմից` դրանք հանգեցնում են մարդկանց իրավունքների ու ազատությունների լուրջ խախտումների, մյուս կողմից` պետությունը կանգնեցնում են բավականին մեծ «տուգանքներ» վճարելու պարտականության առաջ:

Ի՞նչ եք ակնկալում մայիսի 8-ի նիստից (եթե, իհարկե, անակնկալներ չլինեն, և դատավորը հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» կենտրոնում գտնվելու պատճառաբանությամբ չհետաձգի ձեր միջնորդությունների քննարկումը)։ Ի՞նչ միջնորդություններ եք պատրաստվում ներկայացնել։

Թույլ տվեք բացառել «անակնկալի» տարբերակը: Ուղղակի չեմ հավատում, որ նման բան կարող է լինել: Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» կենտրոնում գտնվելու և դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ նիստը հետաձգվել չի կարող` այն կարող է անցկացվել նաև մեղադրյալի բացակայությամբ: Միջնորդությունները, որոնք պետք է քննի դատարանը, վաղուց են ներկայացվել դատարան: Մարտի 16-ին փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ միջնորդություն։ Դրանից հետո ներկայացվել են նոր միջնորդություններ խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին: Դրա համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային համաճարակը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարակման վտանգը` պայմանավորված իր առողջական վիճակով և խոցելի տարիքային խմբում գտնվելու հանգամանքով: Թե ինչ որոշում կկայացնի Աննա Դանիբեկյանը` չեմ կարող ասել: Եթե նա ինքնուրույն լիներ որոշումներ կայացնելիս, ղեկավարվեր օրենքի տառով և իր ներքին համոզմամբ, վստահ եմ`Ռոբերտ Քոչարյանը վաղուց կլիներ ազատության մեջ, ավելին`նրա և մյուսների քրեական հետապնդումը դադարեցված կլիներ: Այդուհանդերձ, չեմ բացառում, որ մեր միջնորդություններն անգամ քննելու անհրաժեշտություն չի լինի՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ դատախազների միջնորդությամբ դրական լուծում կտա Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու խնդրին:

Ինչո՞ւ եք այդպես կարծում։ Ի՞նչը պետք է ստիպի «փաստացի որոշում կայացնող, թելադրող խորհրդատու» օբյեկտին կամ սուբյեկտին` հրաժարվելու նախագահին ցանկացած գնով ճաղերի հետևում պահելու «սկզբունքային դիրքորոշումից»։

Չխորանամ մանրամասների մեջ, բայց դա իրենց համար միակ ճիշտ լուծումը կլիներ:

Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու Սահմանադրական դատարանն այսքան ժամանակ այդպես էլ չանդրադարձավ տխրահռչակ 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Ենթադրենք`Եվրոպական դատարանը չի շտապում հայտնել իր կարծիքը Քրեական օրենսգրքի այդ նորմի իրավաչափության վերաբերյալ (թեև նախապես հայտարարվեց, որ հարցը կքննարկվի առաջնահերթության կարգով), հարցը պետք է մնա օդում կախվա՞ծ. ՍԴ-ն չի՞ կարող, թե՞ չի ուզում ինքնուրույն որոշում կայացնել։

Այո՛, ինձ համար հասկանալի է, թե ինչու Սահմանադրական դատարանը չի անդրադառնում 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Գործը այնքան է քաղաքականացված, որ Սահմանադրական դատարանի որոշումը` միակ ճիշտ որոշումը, հոգուտ Ռոբերտ Քոչարյանի, հասարակության մի մասի կողմից չէր ընդունվի։ Այդպիսի որոշմանը զանազան պիտակավորումներ կտրվեին, այդ իսկ պատճառով անձամբ ես ողջունում եմ, որ Սահմանադրական դատարանը որոշեց նախ ստանալ ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, հետո քննարկման առարկա դարձնել մեր համոզմամբ` խնդրահարույց այդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Այլ բան է, որ միակ ճիշտ լուծումը կլիներ այն, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվեր ազատության մեջ, իսկ գործի քննությունը կասեցվեր կամ շարունակվեր մինչև Եվրոպական դատարանի կարծիքը ստանալը: Դատախազությունը չպետք է հակառակվեր այդ տարբերակին։ Դատավոր Արմեն Դանիելյանի մասին չեմ խոսում`ինչպես ասում են, «անհույս դեպք» է… Իսկ դատավոր Դանիբեկյանն էլ, եթե լիներ ինքնուրույն, պետք է անձամբ՝ իր նախաձեռնությամբ փոխեր խափանման միջոցը: Ի վերջո, Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ՍԴ դիմումը (իսկ սա արդեն իսկ կարևոր փաստ է) և վաղ թե ուշ տալու է իր եզրակացությունը։ Հիմա պատկերացնենք, որ դրանից հետո Դանիբեկյանին այլ բան չի մնում, քան կայացնել Ռոբերտ Քոչարյանին արդարացնող դատական ակտ։ Դա կնշանակեր, որ դատավոր Դանիբեկյանի մինչ օրս կայացրած բոլոր որոշումներն ապօրինի են եղել: Սրա մասին Աննա Դանիբեկյանը պետք է լրջորեն մտածի: Սրա մասին նա պետք է լրջորեն մտածեր այն ժամանակ, երբ կայացրեց քրեադատավարական տրամաբանությունից զուրկ, որևէ քննադատության չդիմացող՝ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարութը կարճելու մասին միջնորդությունը հետաձգելու մասին 03.03.2020թ. որոշումը: Ի դեպ, իմ համոզմամբ` այդ որոշումը հոյակապ ուսումնական ձեռնարկի նյութ է` ուղեցույց, թե ինչպե՛ս չի կարելի ոտնահարել օրենքը: