Վարդան Օսկանյանի որդուն սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացվել
Դիմումատու Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան պահանջելով , որ դատարանը սնանկ ճանաչի Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Պահանջը ներկայացվել է մայիսի 6-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արթուր Աթաբեկյանին։
Նշենք, որ Armlur.am-ը հայտնել է՝ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ, սակայն ԱԺ նախկին պատգամավորի որդին այդպես էլ չի կարողացել վճարել գումարը, ինչի արդյունքում էլ նրան հարկադիր սնանկացման են տանում:

















































