Եթե 40 հազարից ավելի գազ եւ 25 հազարից ավելի հոսանք եք ծախսել, դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է. Փաշինյան
Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր օգտվել են կոմունալ վճարները մարելու համար պետությունից ստացված գումարներից: Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորներին հորդորելով այդ գումարները տալ նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեն։
Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ավելի ուշ հայտարարեց, որ ինքը չի ստացել այդ գումարից, եթե ստացած լիներ, միանգամից կվերադարձներ:
«Պարոն Իգիթյան, եթե Դուք չեք ստացել, նշանակում է, որ փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ ու 25 հազար դրամից ավելի հոսանք եք վառել: Դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում»,- ծիծաղելով ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին, ապա Փաշինյանի պնդմամբ, դրանց հասցեականության հարցը լուծելու լավագույն միջոցը համընդհանուր հայտարարագիրն է:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս