Ո՞ւմ է պատկանում ՆԳՆ ձեւավորելու գաղափարը. պարզաբանում է վարչապետը
Ներքին գործերի նախարարություն ստեղծելու գաղափարը կարող է փոխառված լինել «Լուսավար Հայաստանի»՝ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումների մասին ծրագրից: Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավար Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:
Մարուքյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ԱԺ-ում քննարկվել է «Լուսավար Հայաստանի»՝ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումների մասին ծրագիրը: Այդ ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց գաղափարը, սակայն դրա բաղադրիչներից մեկը ՆԳՆ ստեղծումն էր:
Փաշինյանի խոսքով՝ իշխանությունները միայն ուրախ կլինեն, եթե հետագայում պարզվի, որ այդ գաղափարը փոխառել են Մարուքյանից:

















































